Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Պերսելը հարգանքի տուրք մատուցեց ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին

10:53, 09.04.2026

Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ալան Պերսելը հարգանքի տուրք մատուցեց ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին։

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան սոցիալական ցանցերի հաղորդմամբ՝ Պերսելը գտնվել է Ապրիլի 9-ի հուշահամալիրում։

«Ապրիլի 9-ին մենք հիշում ենք խորհրդային բանակի կողմից 1989 թվականին կատարված վայրագությունները: Այսօր՝ 37 տարի անց, մենք հարգանքի տուրք ենք մատուցում Վրաստանի ազատության համար խաղաղ ցույցի ժամանակ զոհված 21 և վիրավորված հարյուրավոր վրացիների», – գրել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը իր Ֆեյսբուքյան էջում։

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 37 տարի։

Նմանատիպ