Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն իր ցավն է հայտնում օկուպացված Աբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն իր ցավն է հայտնում օկուպացված Աբխազիայի Գալի շրջանի Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում օկուպացված Գալիի շրջանի Սաբերիո գյուղում ողբերգականորեն մահացած երեխաների ընտանիքներին, հարազատներին և վրացի ժողովրդին», – ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի կողմից օկուպացված Գալի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։