Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, այսպես կոչված ժամանակավոր բյուջեի հաստատման պատճառով լիարժեք չի աշխատում
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի այսպես կոչված ժամանակավոր բյուջեի հաստատման պատճառով, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը լիարժեք չի աշխատում:
Դեսպանատնից առաջին ալիքին հայտնել են, որ հիմնախնդիրը չի վերաբերում հյուպատոսական բաժնին, սակայն դեսպանատանը օպերացիոն գործունեությունը այս փուլում չի իրականացվում:
Դեսպանատան կայք էջում գրված է նաև, որ մինչ ԱՄՆ-ի կառավարության լիարժեք աշխատանքի վերականգնումը էջը չի թարմացվելու, բացի արտակարգ և անվտանգության լրատվությունների տեղադրմանը:
Հիշեցնենք, հունվարի 20-ին ԱՄՆ-ի սենատը չի հաստատել կառավարության ֆինանսավորման օրինագիծը: Այն վերջնականապես քննարկելու են փետրվարին:
Պատճառը դեմոկրատ և հանրապետական սենատորների միջև անհամաձայնությունն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan