Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ ՆԳՆ-ն մեկ անձի է ձերբակալել՝ խարդախության մեղադրանքով
Թբիլիսիի ոստիկանության Գլդանի-Նաձալադևի գլխավոր բաժնի աշխատակիցները, Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հետ ակտիվ համագործակցությամբ, խոշոր չափի խարդախության մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են 1990 թվականին ծնված Ս.Փ.-ին։
Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից ինը տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ կինը Վրաստանի քաղաքացիներ Մ.Շ.-ին և Ջ.Գ.-ին որոշակի գումարի դիմաց խոստացել է գնել ԱՄՆ մեկնելու տոմսեր, ԱՄՆ-ում բնակարանով և աշխատանքով ապահովում և աշխատանքների վիզաների պատրաստում:
Մեղադրյալը նշված քաղաքացիների անձնագրերն ու դրամական միջոցները վերցրել է այն պատճառաբանությամբ, որ փաստաթղթերով լրացնելու է վիզայի դիմումը, սակայն գումարը ստանալուց հետո չի կատարել պայմանավորվածությունը։ Կատարված հանցավոր արարքի արդյունքում նա ապօրինի կերպով տիրացել է ընդհանուր առմամբ 15 հազար 168 լարիի։
Նշված քրեական գործով Ս.Փ.-ն խուսափել է ներկայանալ իրավապահ մարմիններին: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» ենթակետով (խարդախություն առանձնապես խոշոր չափերով) և դատապարտվել ազատազրկման՝ որպես խափանման միջոց։ Իրավապահները կնոջը ձերբակալել են որպես մեղադրյալ եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։
Բացի այս փաստից, հետաքննությունը պարզել է, որ Ս.Փ.-ն 2021 թվականին կատարել է խարդախության մի քանի այլ դեպքեր, որոնք հետաքննում են Թբիլիսիի ոստիկանության Իսան-Սամգորիի գլխավոր վարչությունը, Հին Թբիլիսիի գլխավոր վարչությունը և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային բաժինը:
Խարդախության փաստերով հետաքննությունը կատարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով»,- ասվում է ՆԳՆ-ում: