Վրաստանում ամենաշատն օգտագործում են «Ռեգուլար» մակնիշի բենզին - 65,3%, ամենաքիչը՝ «Սուպեր» մակնիշի - 2,2%
2019 թվականին ներմուծողները Վրաստան են ներկրել 1,096 միլիոն տոննա վառելիք: Այդ թվում, 2019 թվականին բենզինի վառելիքի ներմուծումը կազմել է 544,3 հազար տոննա, որը 2018 թվականի տվյալներից ավել է 0,42 տոկոսով: Դիզելի վառելիքի ներմուծումը կազմել է 551,7 հազար տոննա, որը 2018 թվականի տվյալներից պակաս է 0,93 տոկոսով:
Նավթամթերք ներմուծող երկրներից առաջատարը Ռուսաստանն է, որտեղից ներկրվել է 329,9 հազար տոննա վառելիք, որը կազմում է ողջ ներմուծման 30,1 տոկոսը, այնուհետև գալիս են Ռումինիան 300,0 հազար տոննա (27,4%), Ադրբեջանը – 170,2 հազար տոննա (15,5%), Թուրքմենստանը– 119,4 հազար տոննա (10,9%)5 Բուլղարիան – 92,4 հազար տոննա (8,4%), Հունաստանը– 60,7 հազար տոննա (5,5%), Թուրքիան– 19,8 հազար տոննա (1,8%) և այլն:
Ինչ վերաբերում է վառելիքի կատեգորիաններին, Վրաստանում ամենաշատն օգտագործում են «Ռեգուլար» մակնիշի բենզին – 65,3 տոկոս, «Պրեմիում» – 32,5 տոկոս, «Սուպեր» – 2,2 տոկոս: