Վրաստանում, ամենահանրահայտ բջջային հեռախոսը Samsung-ն է: Այս մասին նշված է հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի ամենամյա զեկույցում:
Հանձնաժողովի տվյալներով, Վրաստանում Samsung բջջային հեռախոս ունի 1 594 795 մարդ, որը կազմում է ամբողջ քանակի 30.88 տոկոսը:
Հանրահայտությամբ երկրորդ տեղում է Microsoft/Nokia-ն, որոնց քանակը կազմում է 976 250, որը ընդհանուր քանակի 18.9 տոկոսն է:
Apple-ի արտադրած բջջային հեռախոսներից, հանձնաժողովի տվյալներով, օգտվում է 580 149 սպառող (11.23 տոկոս):
Այլ արտադրողների բաշխումը տեղի է ունեցել հետևյալ կերպ. HUAWEI 452 377 (8.76 տոկոս), Lenovo 232 939 (4.51 տոկոս), TCT 94 694 (1.83 տոկոս), Sony/Ericsson 94 038 (1.82 տոկոս), LG 78 533 (1.52 տոկոս), HTC 62 341 (1.21 տոկոս), ZTE 25 643 (0.5 տոկոս), სხვა 973 098 (18.84 տոկոս):