Վրաստանում ամեն բան արվում է, որպեսզի չստանանք կորոնավիրուսի դեպքերի կտրուկ, ցատկային ավելացում
Վրաստանում ամեն բան արվում է, որպեսզի չստանանք կորոնավիրուսի դեպքերի կտրուկ, ցատկային ավելացում

Այսօր ամեն բան արվում է, որպեսզի չստանանք կորոնավիրուսի դեպքերի կտրուկ, ցատկային ավելացում,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակների վարչության ղեկավար Խաթունա Զախաշվիլին:

Նրա խոսքով, կարևոր է, վարակների ավելացումը լինի այն քանակի, որ առողջապահության նախարարությունը հասցնի արձագանքել:

«Գիտակցում ենք, որ թիվը կավելանա, սակայն դա պետք է տեղի ունենա այնպես, որ առողջապահական համակարգը հասցնի պատշաճ կերպով արձագանքել դրանցից յուրաքանչյուրին:

Այս գործընթացը դեռևս կառավարելի է: Եթե ապագայում ևս շարունակենք այս տեմպով, չենք ստանա հզոր հարված, որը հաղթահարելը առողջապահության համակարգի համար կլիներ բարդ»,- հայտարարել է Զախաշվիլին: