Վրաստանում 93 867 անձ ստացել է 300 լարի փոխհատուցում, 90 775 անձ՝ 200 լարի փոխհատուցում
Աշխատանքի աջակցության պետական գործակալության փոխանցմամբ, հունիսի 24-ի դրությամբ, առողջապահության նախարարության կայքէջում գրանցվել է փոխհատուցում ստացող 149 747 ինքնազբաղված անձ: Նրանցից 93 867 անձ ստացել է 300 լարի փոխհատուցում: Ընդհանուր փոխանցվել է 28 160 000 լարի:
Ինչ վերաբերում է աշխատողներին, ովքեր տուժել են համավարակի պատճառով, գործակալության փոխանցմամբ, 200 լարի փոխհատուցում է փոխանցվել 90 775 անձի: Փոխանցված գումարը կազմում է 18 151 000 լարի: Գումաները փոխանցվում են աստիճանաբար:
«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով տուժածների համար Վրաստանի կառավարության կողմից նախաձեռնված փոխհատուցումներ ստացող անձանց գրանցումն սկսվել էր մայիսի 15-ից և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը:
Փոխհատուցում ստացողների գրանցումն իրականցվում է առողջապահության նախարարության «https://www.moh.gov.ge/» կայքէջում:
Դիմումները քննարկում է աշխատողների աջակցության պետական գործակալությունում գործող աշխատանքային խումբը և որոշումը կայացնում է առողջապահության նախարարի հրամանագրով ստեղծված միջգրատեսչական հանձնաժողովը»,- նշված է աշխատանքի աջակցության գործակալության տեղեկության մեջ: