Վրաստանում, 7 ամսական հարազատ երեխային խեղդամահ անելու համար դատապարտյալ անչափահասի ամուսնուն առաջադրվել է մեղադրանք
Վրաստանի Կասպիի շրջանում, 7-ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող անչափահասի ամուսնուն առաջադրվել է մեղադրանք:
Միխեիլ Դվալիշվիլուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ-ի 140-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է 16 տարին չլրացած անձի հետ սեռական բնույթի հարաբերություն:
Մեղադրյալը ձերբակալված չէ: Դատարանը խափանման միջոցի հարցը քննարկելու է, հավանաբար, այսօր:
Ներքին գործերի նախարարությունը հարազատ զավակին սպանելու մեջ մեղադրվող անչափահասի հետ սեռական կապի գործով հետաքննությունն սկսել էր 2019 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ երեխայի մայրը 16 տարեկան է:
Դվալիշվիլու ընտանիքը համաձայն չէ մեղադրանքի հետ և պնդում է, որ գերատեսչությունը աղջկա տանից հեռանալու և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ուներ դեռևս 2017 թվականին, սակայն այն ժամանակ հետաքննություն չեն սկսել:
Կասպիի շրջանում, 2019 թվականի մայիսի 22-ին, 7 ամսական հարազատ երեխային խեղդամահ անելու մեղադրանքով ձերբակալել էին 16-ամյա մորը: Նրան Գորիի շրջանային դատարանը սահմանել էր 8 տարվա ազատազրկում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անչափահաս է, դատավորը կրճատել է նրա պատիժը և սահմանել 6 տարվա ազատազրկում: