Վրաստանում 609 հազար մարդ լոմբարդների (գրավատուն) պարտք ունի,- նշված տվյալները տարածել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը:
Վիճակագրության ազգային գործակալության տեղեկությամբ, 2017 թվականի ընթացքում լոմբարդների կողմից տրված վարկերի ծավալը կազմել է 405,8 մլն լարի: Վարկերի 96,4%-ը տրվել է ֆիզիկական, իսկ մնացած 3,6%-ը՝ իրավաբանական անձանց:
Ընդհանուր գրավատների պարտք ունի 609 հազար մարդ, այստեղից մոտ 99%-ը՝ ֆիզիկական անձ է: Վարկերի 64,7 տոկոսը տրվել է ազգային դրամով, իսկ 35,3%-ը՝ արտարժույթով: