Վրաստանում 496 ընտանիքի բնակելի տարածք կօրինականացվի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
«Այսօր 496 ընտանիքի, մեր փախստականներին, առողջապահության նախարարությունը կփոխանցի նոր տարածք, նոր բնակարան կամ կօրինականացնի արդեն եղածը: Սա ևս մեկ առաջ դրված քայլ է և շարունակությունն է փախստականների մասին հոգալու ուղղությամբ: Մինչև տարեվերջ մենք ևս մի քանի որոշումներ կունենանք, որոնք կվերաբերեն մոտ 500 փախստականի՝ ողջ երկրի մասշտաբով»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: