Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։
Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 08:00-ին։
Նրանց տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Մցխեթայի մերձակայքում՝ Նորիո գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա։