Վրաստանում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է Թիանեթիի մոտ

16:10, 08.03.2025

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թիանեթիից 27 կմ հյուսիս-արևելք՝ Ուքանապշավի գյուղում։

Նրանց տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 15:28-ին։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.0 մագնիտուդ։

Այսօր առավոտյան 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Հայաստանում՝ Վրաստանի սահմանից 45 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Վրաստանում։

Նմանատիպ