Վրաստանում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:13-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։

Փետրվարի 13-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 22:25-ին Վրաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժը Դմանիսիի մունիցիպալիտետում վնասել է դպրոցի շենքը և մոտ 20 տուն։