Վրաստանում 3,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ էլ էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ
Վրաստանում 3,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ էլ էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ

Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 03:35-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ։

Փետրվարի 13-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 22:25-ին Վրաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։ Երկրաշարժի հետևանքով Դմանիսիի մունիցիպալիտետի Շախմարլո գյուղում փլուզվել է մեկ բնակելի տան պատ։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև մի քանի գյուղերի էլեկտրամատակարարումը։