Վրաստանում 300 լարի օգնություն ստանալու համար ինքնազբաղ անձինք կարող են գրանցվել մայիսի 21-ից
Ինքնազբաղ անձինք մայիսի 21-ից կկարողանան իրենց տվյալները տեղադրել հատուկ վեբկայքում:
Ընթացակարգը կտևի մինչև հունիսի 1-ը:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից, արդեն իսկ սկսվել է այդ նպատակով հատուկ առցանց պլատֆորմի ստեղծումը:
Ըստ նրանց՝ ինքնազբաղ անձինք գրանցվելու են նշված պորտալում հեշտ կանոններով՝ բեռնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Գերատեսչությունը կհրապարակի ավելի մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչ փաստաթղթեր են պահանջվելու և ինչ չափանիշներ պետք է բավարարեն՝ 300 լարի օգնություն ստանալու համար:
Նախարարությունից նաև ասում են, որ ընթացակարգը կլինի հեշտ, և օգնության նշանակումը հիմնված կլինի (օրինակ՝ բանկային հաշիվ կամ այլ իրավական փաստաթղթի) այն մասին, որ անձը կորցրել է եկամուտը «Կովիդ-19»-ի համաճարակի սահմանափակումների պատճառով:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին վարչապետը ներկայացրեց կառավարության հակաճգնաժամային նախագիծը, որի կետերից մեկը վերաբերում է ինքնազբաղ անձանց:
Վարչապետի խոսքով՝ ինքնազբաղ անձինք կամ ոչ պաշտոնապես զբաղված անձինք կառավարությունից կստանան միանվագ ֆինանսական օգնություն՝ 300 լարի, եթե հաստատված է եկամտի կորուստը:
Ըստ նրա, այս քայլը բյուջեի համար կկազմի մոտ 75 միլիոն լարի: