Վրաստանում, 2017 թվականին, քաղցկեղով հիվանդանալու դեպքերը նվազել են, ՁԻԱՀ-ով վարակման դեպքերը՝ ավելացել
Վրաստանում, 2017 թվականին, քաղցկեղով հիվանդանալու դեպքերը նվազել են, ՁԻԱՀ-ով վարակման դեպքերը՝ ավելացել

Վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակում է 217 թվականի առողջության հիմնական ցուցանիշները:

Սաքստատի տվյալներով, նախորդ տարում քաղցկեղ է ախտորոշվել 8700 մարդու մոտ, որը 2016 թվականի համեմատ նվազել է 1400-ով:

Սաքստատի տեղեկությամբ, 2016 թվականի համեմատ, 2017 թվականին 87 900-ի է հասել էնդոկրին համակարգի, սննդի և նյութափոխանակության խախտմամբ առաջացած հիվանդությունների հայտնաբերման ցուցանիշը, նախորդ տարի այս նման հիվանդություններ են ախտորոշվել 85 հազար մարդու մոտ:

Նյարդային համակարգի հիվանդություններ է ախտորոշվել 61 100 քաղաքացու մոտ, նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 99 200: 93 հազարից 126 հազարի է բարձրացել աչքի հիվանդությունների ցուցանիշը: Ինչ վերաբերում է արյան շրջանառության համակարգի խախտումներին, 2017 թվականին գրանցվել է 185 հազար այսպիսի փաստ, 2016 թվականին այս ցուցանիշը կազմել է 191 հազար:

 

Ինպ վերաբերում է ՄԻԱՎ վարակի դեպքերին, նախորդ տարում նշված ախտորոշումն է ունեցել 6762 մարդ, որը 2016 թվականի համեմատ ավելացել է 631-ով: ՄԻԱՎ վարակից ՁԻԱՀ-ից նախորդ տարի մահացել է 123 մարդ, իսկ 2016 թվականի մահվան ցուցանիշը 128 էր:

Սաքստատի տեղըկությամբ, հիվանդության 20 հիմնական խմբից բնակչությունում ամենատարծված են շնչառական օրգանների, որոնց վրա գալիս է 33 տոկոսը, ինչպես նաև մարսողական համակարգի (14 տոկոս) և արյան շրջանառության համակարգի (10 տոկոս) հիվանդությունները: