Վրաստանն Ուկրաինայի հետ միասին Ռուսաստանի ագրեսիայի առաջնագծում է, ուստի, պարտադիր է, որպեսզի ԱՄՆ-ն աջակցի Վրաստանին
Վրաստանն Ուկրաինայի հետ միասին Ռուսաստանի ագրեսիայի առաջնագծում է, ուստի, պարտադիր է, որպեսզի ԱՄՆ-ն աջակցի Վրաստանին

Այսօր Վրաստանն Ուկրաինայի հետ միասին Ռուսաստանի ագրեսիայի առաջնագծում է, ուստի, պարտադիր է, որպեսզի ԱՄՆ-ն աջակցի Վրաստանին Ռուսաստանին դիմակայելու հարցում,- այս մասին հայտարարել է Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական Ուիլյամ Քիթինգը՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը քննարկելիս:

Նրա խոսքով, Վրաստանն ԱՄՆ-ի հետ ունի գործընկերության երկարատև և արդյունավետ պատմություն և այն տարածաշրջանում գլխավոր խաղակիցն է:

«Վրաստանը տարածաշրջանում գլխավոր խաղակիցն է: Ցավոք, Վրաստանն աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց դրամատիկ իրադարձությունների պատճառով՝ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան և օկուպացրեց երկրի տարածքը՝ Աբխազիան և Հարավային Օսեթիայի շրջանը:

Այսօր Վրաստանն Ուկրաինայի հետ միասին Ռուսաստանի ագրեսիայի առաջնագծում է, ուստի, պարտադիր է, որպեսզի ԱՄՆ-ն աջակցի Վրաստանին Ռուսաստանին դիմակայելու հարցում – ինչպես օկուպացված տարածքներում մարդասիրական իրավիճակի բարելավմամբ, այնպես էլ՝ Ռուսաստանի ապատեղեկատվական քարոզարշավի դեմ պայքարում, որպեսզի Վրաստանը շարունակի իր ուղին դեպի հզոր և ինքնիշխան ժողովրդավարություն:

Հպարտ եմ, աջակցել Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական Ուիլյամ Քիթինգը: