Վրաստանն ու Մոնտենեգրոն համաձայնագիր են ստորագրել առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին
Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն հանդիպել է Վրաստանում Մոնտենեգրոյի արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացի հետ:
Կողմերը համաձայնագիր են ստորագրել «Վրաստանի կառավարության և Մոնտենեգրոյի կառավարության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին»:
Համաձայնագիրը կօգնի ամրապնդել երկու երկրների համագործակցությունը անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքարում:
Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Դարախվելիձեն ընդգծեց ԵՄ-ի և շենգենյան գոտու երկրների հետ առանց վիզայի ռեժիմի կարևորությունը և նշեց, որ Վրաստանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում համագործակցությանն առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման գործընթացում, ինչպես ԵՄ անդամ և երրորդ երկրների հետ:
Հանդիպման ավարտին կողմերը կենտրոնացան պետությունների միջև երկկողմ համագործակցության կարևորության վրա և խոսեցին ապագա հարաբերությունների գերակա ուղղությունների մասին:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: