Վրաստանն ինտերնետի ազատության 2019 թվականի ցուցանիշի տասնյակում է: Նշված ցուցանիշն ամեն տարի սահմանում է «Freedom House»-ը: Ըստ հետազոտության, Վրաստանըն առավելագույն 100 միավորից ստացել է 75 և 10-րդ տեղում է:
«Freedom House»-ի գնահատմամբ, Վրաստանում հաշվետվության ժամանակաշրջանում համացանցի ազատությունը պաշտպանված էր:
«Freedom House»-ի հետազոտությունում ընդգծված է մի քանի իրադարձություն: Այդ թվում՝ 2018 թվականի նախագահական ընտրությունները, 2018 թվականի դեկտեմբերին Վրաստանի նոր սահմանադրության գործարկումը, անձնական կյանքը պատկերող տեսագրությունների տարածումը:
Համացանցի ազատության առումով առաջին եռյակում են Իսլանդիան, Էստոնիան և Կանադան: Տասնյակում են նաև Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Հայաստանը, որը 8-րդ տեղում է: