Վրաստանն այսօր կստանա 100 000 դոզա «Sinovac» պատվաստանյութ, իսկ մայիսի 6-ին՝ «Astrazeneca»-ի ավելի քան 43 000 դեղաչափ
Վրաստանն այսօր կստանա 100 000 դոզա «Sinovac» պատվաստանյութ, իսկ մայիսի 6-ին՝ «Astrazeneca»-ի ավելի քան 43 000 դեղաչափ

Վրաստանն այսօր կստանա 100 հազար դեղաչափ «Սինովակ» պատվաստանյութ: Պատվաստանյութերով բեռնված «Wizz Air»-ի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայան կժամանի Թբիլիսիի ժամանակով 20:40-ին:

Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրեց Թբիլիսիի օդանավակայանի «TAV Georgia»-ի օպերատորը:

Ինչ վերաբերում է «Աստրազենեկայի» ավելի քան 43 հազար դոզային, որը երկիրը պետք է ստանար ապրիլի 30-ին, այն Վրաստան կներկրվի մայիսի 6-ին: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Վրաստանի գրասենյակից և պարզաբանեցին, որ 6-օրյա հետաձգումը կապված է տեխնիկական խնդիրների հետ: Մասնավորապես, ըստ նրանց, թռիչքի հետ կապված փաստաթղթերը ստանալու համար լրացուցիչ ժամանակ է պահանջվել: