Վրաստանն այսօր դառնալու է ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահ
Վրաստանն այսօր դառնալու է ԵԽ-ի նախարարների կոմիտեի նախագահ

Վրաստանը 2019 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը ներառյալ դառնալու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ:

Վրաստանը նախագահությունն ստանձնելու է Ֆրանսիայից, Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի նիստին, որը կայանալու է այսօր, Ստրասբուրգ քաղաքում:

Ֆրանսիայի եվրոպական գործերի պետական նախարար Ամելի Դե Մոնշալենը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին փոխանցելու է խորհրդանշական բանալի:

Նախագահությունը փոխանցելուց հետո, Վրաստանի արտաքին գործերի նախարարը խոսքով դիմելու է Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալներին և ծանոթացնելու Վրաստանի նախագահության առաջնահերթություններին:

Վրաստանի նախագահության առիթով Ստրասբուրգում, դեկտեմբերի 3-ին կայանալու է «Սուխիշվիլեբի» Վրաստանի ազգային բալետի համերգը:

Նախագահության վեց ամիսների ընթացքում Վրաստանը Եվրոպայի խորհրդի շրջանակներում կազմերպելու է 20 միջոցառում: