Վրաստանն այն հազվագյուտ բացառություններից է, որը խորհրդարանական բանաձևի մակարդակով աջակցություն և համերաշխություն է հայտնել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Իրակլի Կոբախիձե
Վրաստանն այն հազվագյուտ բացառություններից է, որը խորհրդարանական բանաձևի մակարդակով աջակցություն և համերաշխություն է հայտնել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Վրաստանն ուկրաինացի ժողովրդի նկատմամբ արտահայտել է հստակ համերաշխություն:

Նա ասել է, որ Վրաստանն այն հազվագյուտ բացառություններից է, որը խորհրդարանական բանաձևի մակարդակով աջակցություն և համերաշխություն է հայտնել բարեկամ ուկրաինացի ժողովրդին։

«Մեր դիրքորոշումն այս հարցում, իհարկե, շատ հստակ է, ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխությունը շատ պարզ է։ Մեր ցանկությունը նորից ու նորից առաջին հերթին Ուկրաինայում պատերազմը կանխելն է, թեև միտումը շատ վատ է, շատ ցավալի, և մենք կարող ենք ստանալ անդառնալի, բացասական գործընթացներ։ Մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը և ըստ այդմ կունենանք մեր քաղաքական արձագանքը տարբեր զարգացումների դեպքում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։