Վրաստանն այն երկրների ցանկում է, որոնց համար Եվրամիությունը կբացի իր սահմանները
Եվրամիության անդամները երկրները համաձայնեցրել են այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար կբացվեն Եվրամիության սահմանները:
15 երկրներից բաղկացած ցանկը բավարար ձայներ է հավաքել և այն պաշտոնապես կհրապարակվի հուլիսի մեկին:
Վերջնական համաձայնեցված ցանկ չեն ընդգրկվել ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Բրազիլիան:
Բացի այդ, ցանկում է Չինաստանը, սակայն միայն այն պայմանով, եթե Չինաստանը նույնպես բացի սահմանը Եվրամիության քաղաքացիների համար:
«Եվրոնյուսի» ունեցած տեղեկությամբ, ցանկն այպիսին է. Վրաստան, Մոնտենեգրո, Սերբիա, Կանադա, Ուրուգվայ, Ալժիր, Թունիս, Մարոկկո, Ռուանդա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայլանդ և Չինաստան: