Քելլի Դեգնան. Վրաստանն արդյունավետ է հաղթահարել վարակի դեմ պայքարի առաջին փուլը և վստահ եմ, որ հաջորդող ժամանակաշրջանը ևս նմանապես կհաղթահարի
Քելլի Դեգնան. Վրաստանն արդյունավետ է հաղթահարել վարակի դեմ պայքարի առաջին փուլը և վստահ եմ, որ հաջորդող ժամանակաշրջանը ևս նմանապես կհաղթահարի

Վրաստանում ակնհայտ երևում է, որ առողջապահական համակարգը շատ լավ է աշխատում և տպավորիչ է այս երկիրը հաղթահարում հավամարակը,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը առողջապահության նախարարությանը փոխանցել է «PCR» թեստի երկու սարք և 4000 թեստ: Ինչպես հայտարարել է  ԱՄՆ-ի դեսպանն արարողությանը, նշված նվիրատվությունը Վրաստանին կօգնի ավելացնել թեստավորման տարողունակությունը:

«Վրաստանի հետ մեզ կապում է շատ մեծ գործընկերություն: Առողջապահության նախարարության հետ ակտիվ աշխատում ենք, որպեսզի նպաստենք Վրաստանի առողջապահության համակարգի զարգացմանը: Նման ժամանակաշրջանում հստակ երևում է, որ առողջապահության համակարգն աշխատում է շատ լավ և տպավորիչ է հաղթահարում համավարակը: Նշված նվիրատվությունը Վրաստանին կօգնի ավելացնել թեստավորման տարողունակությունը: Թեստավորման համար սահմանված սարքերը արդիականացված են: Վարակի դեմ պայքարի տեսանկյունից անցել ենք դեռևս կես ճանապարհը: Այս թեստավորման ապարատները և այն անձնական պաշտպանության միջոցները, որոնք «Դիտրան» փոխանցել է առողջապահության նախարարությանը և այլ նախարարություններին, շատ կարևոր է նշված գործընթացը կառավարելու համար: Կարծում եմ, որ Վրաստանն արդյունավետ է հաղթահարել վարակի դեմ պայքարի առաջին փուլը: Այժմ մոտենում ենք շատ նուրբ ժամանակաշրջանի և վստահ եմ, որ երկիրն ամեն բան կանի և այս փուլն էլ կհաղթահարի»,- նշել է ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը: