Վրաստանն առաջինն է հայտնել «Կամոստատ» դեղամիջոցի հետազոտության գործընթացին մասնակցելու ցանկություն
Վրաստանն առաջինն է հայտնել ցանկություն և հետաքրքրություն, որ մասնակցի «Կամոստատ» դեղամիջոցի հետազոտության գործընթացին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, «Կամոստատ» դեղամիջոցն արգելափակում է կորոնավիրուսով պայմանավորված վարակի ամենակարևոր սպիտակուցը, որը հիմնական դերն է խաղում այս վարակի բջիջ ներխուժելու մեջ:
«Կամոստատի» հետազոտությունն սկսվել է վերջերս: Սա նորագույն դեղամիջոց է, որը կլինիկական հետազոտություն է անցնում կորոնավիրուսի վարակակիրների թվում: Ուստի, հետազոտությունն այսքան վաղ չի կարող ավարտվել, սակայն հետազոտության գործընթացին հնարավոր է ներգրավվեն երկրները և հոսպիտալները: Այդ թվում՝ Վրաստանն առաջինն է հայտնել ցանկություն և հետաքրքրություն, որ մասնակցի «Կամոստատ» դեղամիջոցի հետազոտության գործընթացին: Այս դեղամիջոցն արգելափակում է կորոնավիրուսով պայմանավորված վարակի ամենակարևոր սպիտակուցը, որը հիմնական դերն է խաղում այս վարակի բջիջ ներխուժելու մեջ»,- հայտարարել է Ցերցվաձեն:
Նրա փոխանցմամբ, բարդ է ասել, «Կամոստատն» առավել արդյունավետ կլինի, թե՝ «Ռեմդեսիվիրը»:
«Ռեմդեսիվիրը» որևէ առանձնահատուկ ռիսկեր չի պարունակում:
Ամերիկայի առողջության ազգային ինստիտուտների ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի տնօրենը և աշխարհում բնագավառի առաջնորդ Էնտոնը Փաուչին արել է բավականին համարձակ հայտարարություն: Նրա համար արտասովոր համարձակ, որ «Ռեմդեսիվիրը» հիմնական հետազոտություններում ցույց է տվել մեծ արդյունավետություն»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: