Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու կապակցությամբ Վրաստանում նախատեսվում է հանրային տոնակատարություն
Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու կապակցությամբ Վրաստանում նախատեսվում է հանրային տոնակատարություն

Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու հետ կապված՝ նախատեսվում է Վրաստանում հանրային տոնակատարություն անցկացնել։

Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, դա կլինի վրաց ժողովրդի և կառավարության համատեղ աշխատանքի և պատմական հաղթանակի տոնակատարություն։

«Մենք այսօրվա կառավարության նիստում կհաստատենք ապաօլիգարխացման գործողությունների ծրագիրը։ Այս ծրագիրը 12 առաջնահերթությունների և այժմ ինը քայլերի մաս է կազմում: Մենք պարտավորվել ենք հաստատել դա։ Այսօր՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Եվրամիության հետ ինտեգրման պետական ​​հանձնաժողովի նիստը։ Այս հարցերը մենք քննարկել ենք մեր խորհրդարանի հետ, իսկ մինչ այդ քննարկել ենք նաեւ կուսակցությունում։ Կախված նրանից, թե թեկնածուի կարգավիճակի հետ կապված երբ որոշում կկայացվի, դեկտեմբերի 14-ին կամ 15-ին մենք ցանկանում ենք համաժողովրդական տոնախմբություն անել և միասին նշել այս պատմական հաղթանակը՝ մեր երկրի ու ժողովրդի, մեր կառավարության աշխատանքի արդյունքը»,- ասաց վարչապետը։