Վրաստանին փոխանցվել է ԵՄ-ին անդամակցելու դիմումի վերաբերյալ հարցաշարը
Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը հարցաշար է հանձնել Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիին՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ։
Հարցաթերթիկների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում։
Հարցաթերթիկը Վրաստանի հետ միասին փոխանցվել է նաև Մոլդովային։