Վրաստանին անհրաժեշտ են նոր մոտեցումներ, որպեսզի հասնենք իրական առաջընթացի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ուղղությամբ. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանին անհրաժեշտ են նոր մոտեցումներ, որպեսզի հասնենք իրական առաջընթացի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ուղղությամբ. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանին անհրաժեշտ են նոր մոտեցումներ, որպեսզի հասնենք իրական առաջընթացի՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ուղղությամբ,- այս մասին իր թվիթերի էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Վրաստանին անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր մոտեցումներ երկխոսության համար, բռնազավթված տարածքների խնդիրը լուծելու համար, Կովկասը մերձեցնելու, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ուղղությամբ իրական առաջընթաց գրանցելու համար, որպեսզի փոքր երկրների համար ստեղծենք համատեղ ձայն, համաշխարհային իշխանության բալանսի համար»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Դրա հետ մեկտեղ, նա գրում է նոր գումարված խորհրդարանի մարտահրավերների մասին:

«Մենք պետք հաղթահարենք խնդիրները, որոնք խոչընդոտում են մեր աճին, սկսված նեպոտիզմից, ոչպրոֆեսիոնալիզմից, պետական գերատեսչություններում մերկանտիլիստական ​​մոտեցումներից և նախաձեռնության վախից: Սրանք այն հարցերն են, որոնք կլինեն նոր խորհրդարանի մարտահրավերը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: