Վրաստանին աջակցող ակտը վերջին ժամանակներում իրականացվող հաջող բարեփոխումների և ժողովրդականացման հաստատումն է. Գիորգի Գախարիա
Վրաստանին աջակցող ակտը մեկ անգամ ևս հաստատում է այն բարձրորակ գործընկերությունը, որը մենք ունենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է մինչ կառավարության նիստի սկիզբը:
Վրաստանի կառավարության ղեկավարը կարևորել է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից Վրաստանին աջակցող ակտի հաջող քվեարկության կարևորությունը: Գիորգի Գախարիան ընդգծել է, որ որոշումը ընդունվել է միաձայն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը Վրաստանին աջակցող երկկուսակցական ակտը ընդունել է միաձայն:
Երկկուսակցական օրինագիծն ընդգծում է Վրաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի հստակ աջակցությունը և հանդես գալիս Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքները խախտող անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ: Օրինագիծն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությանը, Վրաստանի պաշտպանունակության կայունացմանը և պետական քարտուղարին հանձնարարում է այս ուղղությամբ ներկայացնել համապատասխան գերատեսչությունների հետ միասին Վրաստանի հետ համագործակցության առաջիկա հինգ տարվա ռազմավարությունը: