Վրաստանից ծխախոտ է արտահանվում մի քանի երկրներ, այդ թվում՝ Սինգապուր: Այսպիսին են Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալները, որը գերատեսչությունը փոխանցել է Առաջին ալիքին:
2018 թվականի հունվար-հունիսին սիգարետի, սիգարների և սիգարիլների արտահանումը կազմել է 53,773 միլիոն դոլլար, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 11 անգամ:
Ծխախոտը Վրաստանից արտահանվում է հիմնականում Ադրբեջան: 6 ամսում մատակարարումը կազմել է 38,7 միլիոն դոլլար:
Ուզբեկստան արտահանման ծավալը կազմել է 6,1 միլիոն դոլլար, Ղազախստան՝ 5,8 միլիոն դոլլար, իսկ Սինգապուր՝ 2,5 միլիոն դոլլար: Փոքր ծավալով ծխախոտ է արտահանվում Թուրքիա, Հունաստան և Հայաստան:
Վիճակագրական տվյալների համաձայն, ավելացել է նաև ծխախոտի ներմուծումը: 2018 թվականի հունվար-հունիսին ներմուծումը կազմել է 63,5 միլիոն դոլլար, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է երկու անգամ: