Վրաստանից Օսկարին առաջադրվելիք թեկնածու ֆիլմն է լինելու Դեա Կուլումբեգաշվիլու «Սկիզբը» ֆիլմը
Վրաստանից Օսկարին առաջադրվելիք թեկնածու ֆիլմն է լինելու Դեա Կուլումբեգաշվիլու «Սկիզբը» ֆիլմը

Վրաստանից Օսկարին առաջադրվելիք թեկնածու ֆիլմն է լինելու Դեա Կուլումբեգաշվիլու «Սկիզբը» ֆիլմը:

Օսկարին Վրաստանի թեկնածու ֆիլմի կարգավիճակ ձեռք բերելու համար այս տարի պայքարում էր երեք վրացական ֆիլմ: Այդ թվում լավագույնին ընտրել է կինոկենտրոնի դերասաններով, ռեժիսորներով և կինոքննադատնով համալրված ժյուրին:

Որոշումը հատուկ ժյուրին կայացրել է գաղտի քվեարկությամբ, ֆիլմերը դիտելուց հետո:

Վրաց-ֆրանսիական «Սկիզբը» ֆիլմը դարձել է Սան Սեբաստյանի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր:

Օսկարի 93-րդ մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 25-ին, իսկ անվանակարգերը կհայտարարվեն 2021 թվականի մարտի 15-ին: