Վրաստանից Հայաստանի ուղղությամբ ցորենի երկաթուղով տեղափոխման սակագինը կրճատվել է երկու անգամ
Վրաստանից Հայաստանի ուղղությամբ ցորենի երկաթուղով տեղափոխման սակագինը կրճատվել է երկու անգամ,- նշված տեղեկությունն Առաջին ալիքին են հաստատել են «Վրաստանի երկաթուղում»:
Որոշումը գործարկվել սեպտեմբերի մեկին: Խոսքը վերաբերում է Փոթի-Երևանի ուղղությամբ բեռնափոխադրումներին:
Սեպտեմբերի 15-ից Վրաստանում արգելվում է հացահատիկի և ալյուրի ավտոմեքենաներով արտահանում-ներմուծումը: Որոշման պատճառ է անվանվել Լարսիի մաքսային անցակետի ծանրաբեռնվածությունը, որը խոչընդոտում է զբոսաշրջիկների երթևեկությունը: