Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին, Վրաստանից աշխարհի 53 երկիր է արտահանվել մոտ 75,6 մլն շիշ գինի:
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, նշված տվյալները 2018 թվականի նույն ցուցանիշը գերազանցում են 11 տոկոսով: Արտահանված գինու արժեքը հասնում է 195 մլն դոլլարի, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից ավել է 20 տոկոսով:
Գինու ազգային գործակալությունը մեկնաբանում է, որ արտահանումն ավելացել է վրացական գինու ռազմավարական շուկաներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում և Չինաստանում:
Գինու ամենախոշոր արտահանումային երկրների տասնյակն է. Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Լեհաստան, Ղազախստան, Բելառուս, Լատվիա, ԱՄՆ, Լիտվա և Էստոնիա: