Վրաստանից Դանիա ապաստան փնտրողների թիվը կրճատվել է երեք անգամ
Վրաստանից Դանիա ապաստան փնտրողների թիվը կրճատվել է երեք անգամ

Վրաստանից Դանիա ապաստան փնտրողների թիվը, նախորդ տարիների հետ համեմատ, կրճատվել է երեք անգամ:

Երկրի ներգաղթի ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Վրաստանի քաղաքացիների կողմից գրանցվել է 81 հայտադիմում, իսկ նախորդ տարի, նույն ժամանակաշրջանում, հայտերի քանակը կազմում էր 264:

2018 թվականին Դանիայում ապաստան էր խնդրել Վրաստանի 402 քաղաքացի: Էրիթրեայից և Սիրիայից հետո, Վրաստանն այս ցուցանիշով երրորդ տեղում էր:

Հատկանշական է, որ Վրաստանի ոչ մի քաղաքացի Դանիայում ապաստան չի ստացել:

Ըստ տարիների, ապաստան խնդրելու վիճակագրությունն այսպիսին է. 2014 թվական – 11 դիմում, 2015 թվական – 100, 2016 թվական – 73, 2017 թվական – 76, 2018 թվական – 402, 2019 թվական (հունվար-օգոստոս) – 81:

2018 թվականի համեմատ, Վրաստանից ապաստան փնտրողների քանակը կրճատվել է նաև այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում և Իսլանդիայում: