«China Southern Airlines» ավիաընկերությունը սեպտեմբերի 27-ից կսկսի ամենօրյա թռիչքները Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Ուրումչի։ Տեղեկությունը տարածում է «Տավ Ջորջիան»-ը։
Այս փուլում ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում Թբիլիսի-Ուրումչի-Թբիլիսի երթուղով՝ շաբաթական երեք անգամ։
«China Southern Airlines»-ը վերադարձել է Վրաստանի ավիաշուկա 2023 թվականի հունվարին՝ համաճարակի հետևանքով երեք տարվա ընդմիջումից հետո:
Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Թբիլիսի-Ուրումչի-Թբիլիսի երթուղով՝ Boeing ինքնաթիռներով։