Վրաստանից Բրիտանիա մեկնած ուղևորները կանցնեն 14-օրյա կարանտին:
Բրիտանիայի կառավարության կայքէջում հրապարակված ցանկում ընդգրկվել է 59 երկիր, որոնց քաղաքացիները Բրիտանիա մեկնելիս ստիպված կլինեն անցնել 14-օրյա կարանտին: Այդ երկրների թվում Վրաստանը չկա: Ցանկն ուժի մեջ կմտնի հուլիսի 10-ից:
Ինչպես նշված է կառավարության պաշտոնական հայտարարության մեջ, ցանկում հայտնված երկրներում համաճարակային վիճակը կլինի մշտական հսկողության տակ և կառավարությունն իրավունք է վերապահում, իրավիճակը վատթարանալու դեպքում կրկին ներդնել սահմանափակումներ: