Վրաստանից այս տարի վտարել են արտասահմանի 41 քաղաքացու
Վրաստանից այս տարի վտարել են արտասահմանի 41 քաղաքացու

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, ընթացիկ տարվա հունվար-հունիսին Վրաստանից վտարել են արտասահմանի 41 քաղաքացու: Տեղեկությունը հասանելի է գերատեսչության պաշտոնական կայքէջում:

Վրաստանից ընդհանուր վտարել են 18 երկրի քաղաքացու: Երկրների ցուցակն այսպիսին է. Ադրբեջան – 8 քաղաքացի, Իրան – 6, Եգիպտոս – 5, Թուրքիա – 4, Անգոլա, Հնդկաստան, Իրաք և Նիգերիա – 2, Կանադա, Կենիա Ուզբեկստան, Ուկրաինա, Բանգլադեշ, Կոնգո, Մարոկկո, Նեպալ, Պակիստան և Հաիտ – մեկ:

2018 թվականին երկրից վտարեցին 98 արտասահմանցու, իսկ 2017 թվականին՝ 77:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, ամենահաճախ Վրաստանից վտարում են 26-40 տարեկան տղամարդկանց: