Վրաստանից արտահանվել է 11,2 մլն. դոլարի մանդարին, իսկ պնդուկի արտահանման արժեքը կազմել է 73,8 մլն. դոլար
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 12-ը Վրաստանից արտահանվել է 22,8 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 11,2 մլն. ԱՄՆ դոլար։
Մանդարինի արտահանման ծավալն այս ընթացքում աճել է 49%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 53%-ով։
Այս տարի արտադրված մանդարինն արտահանվել է Ռուսաստան (15447 տոննա), Հայաստան (4225 տոննա), Ուկրաինա (2160 տոննա), Մոլդովա (342 տոննա), Ղազախստան (182 տոննա), Սլովենիա (172 տոննա), Ղրղզստան (80 տոննա), Բելառուս (80 տոննա) և այլ երկրներ (140 տոննա):
Միևնույն ժամանակ, այս տարվա օգոստոսի 1-ից դեկտեմբերի 12-ը Վրաստանից արտահանվել է 16,1 հազար տոննա պնդուկ, որի արժեքը կազմել է 73,8 մլն ԱՄՆ դոլար։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված պնդուկի ծավալն աճել է 4.0 հազար տոննայով (33%), իսկ արժեքը՝ 8.9 մլն ԱՄՆ դոլարով (14%)։
Վրացական պնդուկը հիմնականում արտահանվում է Եվրամիության շուկաներ՝ Իտալիա (6590 տոննա), Գերմանիա (3124 տոննա), Իսպանիա (446 տոննա), Չեխիա (445 տոննա), Լեհաստան (337 տոննա), Լիտվա (284 տոննա), Ֆրանսիա (278 տոննա), Բուլղարիա (132 տոննա), Հունաստան (71 տոննա), Լատվիա (70 տոննա), Էստոնիա (60 տոննա), Բելգիա (41 տոննա), Հունգարիա (22 տոննա), Խորվաթիա (20 տոննա):
Վրացական պնդուկն արտահանվում է Հայաստան (1076 տոննա), Չինաստան (780 տոննա), Ուկրաինա (278 տոննա), Ռուսաստան (358 տոննա), Ալժիր (241 տոննա), Սաուդյան Արաբիա (251 տոննա), Բելառուս (208 տոննա), Իրաք (168 տոննա), Շվեյցարիա (151 տոննա), Մեքսիկա (120 տոննա), Կանադա (95 տոննա), Ադրբեջան (82 տոննա), Արգենտինա (77 տոննա), Արաբական Միացյալ Էմիրություններ (61 տոննա), Ղազախստան (45 տոննա), Թուրքիա (44), Ուզբեկստան (44 տոննա), Միացյալ Թագավորություն (22 տոննա), Ղրղզստան (22 տոննա), Թունիս (15 տոննա), Հորդանան (14 տոննա):