Վրաստանից ԱՊՀ երկրներ արտահանումը ավելացել է 24 տոկոսով, Եվրամիություն՝ 25 տոկոսով
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2019 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանից արտահանումը կազմել է 2 411 միլիոն դոլլար, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից ավել է 12.4 տոկոսով:
Վրաստանից ԱՊՀ երկրներ արտահանվել է 1 274 միլիոն դոլլարի ապրանք, որը 24.2 տոկոսով ավել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից և կազմում է երկրի արտահանման 52.8 տոկոսը:
Վրաստանի Եվրամիության երկրներ իրականացվել է 571.1 միլիոն դոլլարի արտահանում, որը 25.3 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից և կազմում է երկրի արտահանման 23.7 տոկոսը:
Արտահանման երկրների տասնյակում են – Ռուսաստան, Հայաստան, Բուլղարիա, Ուկրաինա, Ուզբեկստան, Ռումինիա, Չինաստան, ԱՄՆ, Ուզբեկստան, Թուրքիա և Ադրբեջան:
Արտահանման ապրանքի հնգյակում են դեղամիջոցները և գինին: