Վրաստանից ԱՄՆ արտահանձնվել է առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվողը
Վրաստանից ԱՄՆ արտահանձնվել է առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվողը

Վրաստանի գլխավոր դատախազության և ԱՄՆ Պետդեպարտամենտի միջև ստորագրված հանձնման անհատական ​​համաձայնագրի հիման վրա Վրաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգներ է արտահանձնվել Ինտերպոլի կարմիր շրջաբերականով առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվող անձը։

Դատախազության տվյալներով՝ արտահանձնված անձը հետախուզվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների կողմից՝ 2017-2021 թվականներին Տեխաս նահանգում անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բռնության և ընտանիքի անդամի վրա հարձակվելու, ինչպես նաև 2020-2021 թվականներին Լուիզիանա նահանգում գործող հանցավոր խմբի անդամ լինելու մեջ:

«Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը թույլատրելի է ճանաչել նշված անձի արտահանձնումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

2023 թվականի դեկտեմբերի 26-ին Վրաստանի արդարադատության նախարարը արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել, որից հետո հետախուզվողը Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից հանձնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների ներկայացուցիչներին։

Վրաստանի դատախազությունը պատրաստակամություն է հայտնում ապագայում հաջողությամբ համագործակցել գործընկեր երկրների իրավասու մարմինների հետ՝ հետախուզվողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։