Վրաստանի Զուգդիդի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է երեք մարդ
Վրաստանի Զուգդիդի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է երեք մարդ

Զուգդիդիի մունիցիպալիտետի Դարչելի գյուղում, Զուգդիդի-Անակլիայի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է երեք մարդ:

Ավտովթարի զոհերի թվում են ամուսիններ: Բացի այդ, վթարի ժամանակ տուժել է երկու մարդ, նրանք տեղափոխվել են Զուգդիդիի ռեֆերալ հիվանդանոց: Տուժածներից մեկի վիճակը ծանր է:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, դեպքը տեղի է ուեցել երեկ, ուշ գիշեր:

Գերատեսչությունում հայտարարում են, որ տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 276-րդ հոդվածով, որի նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում: