Վրաստանի պաշտպանության ուժերի կազմին ավելացել է 225 ռազմական ծառայող: Երդմնակալության արարողությունը կայացել է վարժանքների և ռազմական կրթության աջակցության «Կրծանիսի» կենտրոնում:
Զինվորներին երմնակալության կարևորագույն օրվա կապակցությամբ շնորհավորել է վարժանքների և ռազմական կրթության հրամանատար Գրիգոլ Ճելիձեն, մաղթել հաջողություն և երկրին արժանի ծառայություն:
Միջոցառման շրջանակներում պաշտպանության ուժերի ներկայացուցիչները լավագույն նորակոչիկներին փոխանցել են վկայականներ:
Այսօրվանից նրանք կբաշխվեն Վրաստանի պաշտպանության ուժերի տարբեր ստորաբաժանումներում և կանցնեն քառամյա պայմանագրային զինծառայություն: