Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու, արտերկրում բնակվող հայրենակիցներին, աբխազ և օս եղբայրներին շնորհավորում եմ մայիսի 26-ի առթիվ, հավատքով, որ միասին կկարողանանք կառուցել մեր երկիրը. Գիորգի Գախարիա
Մեծ պատիվ է հնարավորություն ունենալ, մեր քաղաքացիներին մայիսի 26-ը շնորհավորել այստեղից,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է Վազիանիի չորրորդ մեխանիզացված բրիգադի կայանում, որտեղ տեղի է ունեցել Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում:
«102 տարի առաջ ազգային խորհուրդը ընդունել է անկախության ակտը և այս գործողությամբ կատարել է մեծ քայլ երկրի հետագա զարգացման համար: Վրաստանի պատմության մեջ սա ամենակարևոր օրն է և այն ժամանակ, հենց մայիսի 26-ին առաջին հանրապետությունը սահմանել է մեր երկրի հետագա կողմնորոշումը:
Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու, արտերկրում բնակվող հայրենակիցներին, աբխազ և օս եղբայրներին շնորհավորում եմ մայիսի 26-ի առթիվ, հավատքով, որ միասին կկարողանանք կառուցել մեր երկիրը», – ասել է վարչապետը:
Նա առանձնահատուկ շնորհավորել է այն զինվորականներին, ովքեր այսօր գտնվում են խաղաղապահ առաքելություններում:
«Ես ցանկանում եմ շնորհավորել յուրաքանչյուր զինվորի, ով այսօր գտնվում է խաղաղապահ առաքելություններում, ով պաշտպանում է համաշխարհային անվտանգությունը, և դրանով մեծապես նպաստում է հայրենիքի հետագա զարգացմանն ու անվտանգությանը»,- ասել է վարչապետ Գիորգի Գախարիան: