Վրաստանի Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրության կապակցությամբ Օրբելիանիի հրապարակում բացվել է երիտասարդական շաբաթյակ
Վրաստանի ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ, վերանորոգված Օրբելիանիի հրապարակում Երիտասարդական շաբաթյակը ՝ «Վրաստան – Եվրոպայի խորհրդի նախագահ» խորագրով բացվել է համերգով:
Շաբաթյակի ընթացքում «Վրացական երազանք» կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ , տարբեր միջոցառումներ են տեղի ունենալու՝ Թբիլիսիում և մարզերում:
Տեղի է ունենալու լրատվական արշավ՝ «Ինչո՞ւ Եվրոպան» վեռնագրով, ինչպես նաև տարբեր ներկայացումներ և փողոցային նկարչության փառատոն:
«Երիտասարդական շաբաթյակը» կփակվի դեկտեմբերի 7-ին, Թբիլիսիում:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ երկիր է լինելու մինչև 2020 թվականի մայիսի 15-ը: Երկիրը նախագահության համար սահմանել է չորս առաջնահերթություն:
Նախագահությունը ստանձնելու միջոցառման շրջանակներում, Ստրասբուրգում վեց ամիսների ընթացքում երթևեկելու է վրացական այբուբենով զարդարված տրամվայ: