Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման հանձնաժողովի նիստին հաստատվել է Եվրամիությանն ինտեգրման ճանապարհաքարտեզի հայեցակարգը
Մենք պատրաստ ենք անել ավելի շատ, քան պահանջում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, որպեսզի ապագայում ևս շարունակենք արդյունավետ ձգտումը դեպի Եվրոպա, հաշվի առնելով այս փաստը, կայացրել ենք որոշում, մշակել Եվրամիությանն ինտեգրվելու քարտեզ, որտեղ կպատկերվեն եվրաինտեգրման ուղղությամբ արված հետագա քայլերը,- այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Վրաստանի Եվրամիությանն ինտեգրման հանձնաժողովի 57-րդ նիստին:
Վարչապետի խոսքով, ճանապարհային քարտեզը կաջակցի Վրաստանի առավել շատ քաղաքական մերձեցման և սեկտորային ինտեգրմանը Եվրոպային, մինչ դա հաշվի է առնված ասոցացման համաձայնագրով:
«Հատկանշական է, որ Վրաստանը Եվրամիության գործընկերների կողմից քննարկվում է որպես առաջնորդ երկիր՝ անցկացված բարեփոխումներով և ցանկանում եմ, հանձնաժողովի բոլոր անդամներին շնորհավորել այս հաջողության առիթով: Մենք իսկապես պետք է հպարտանանք, որ Վրաստանը բոլորի կողմից ճանաչված առաջնորդ է՝ իրականացված բարեփոխումներով, ունեցած արդյունքով»,- հայտարարել է վարչապետը:
Կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, Եվրամիությաան ինտեգրվելու քարտեզը, որի կարգախոսն է՝ «Առավել շատ ինտեգրում՝ շատ հնարավորությունների համար», համապատասխան գերատեսչությունների ակտիվ ներգրավվածությամբ, կմշակվի մինչև վերջ: