Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են Չինաստանը, Թուրքիան և Ադրբեջանը
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, 2021 թվականի հունվարին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 762.5 մլն դոլլար, որը նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատ պակաս է 16.5 տոկոսով: Այստեղից արտահանումը կազմում է 224.4մլն դոլլար (16.2 տոկոսով պակաս), իսկ ներմուծումը՝ 538.1 մլն դոլլար (16.6 տոկոսով պակաս):
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության փոխանցմամբ, Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2021 թվականի հունվարին կազմել է 313.6 մլն դոլլար, որը արտաքին առևտրաշրջանառության 41.1 տոկոսն է:
Բացի այդ, 2021 թվականի հունվարի խոշորագույն 10 առևտրային գործընկեր երկրի բաժինը կազմել է Վրաստանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառությունում 76.3 տոկոսը: Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են. Չինաստան (126.5 մլն դոլլար), Թուրքիա (114.3 մլն դոլլար) և Ադրբեջան (86.2 մլն դոլլար):