Վրաստանի խոշոր քաղաքներում տեղաշարժի սահմանափակման կապակցությամբ, փոխվում է գնացքների տեղաշարժման ժամանակացույցը
Վրաստանի խոշոր քաղաքներում տեղաշարժի սահմանափակման կապակցությամբ, փոխվում է գնացքների տեղաշարժման ժամանակացույցը

Վրաստանի յոթ խոշոր քաղաքներում, ժամը 22:00-ից 05:00-ն տեղաշարժի սահմանափակման պատճառով, Վրաստանի երկաթուղին փոխում է գնացքների երթևեկության ժամանակացույցը:

«Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ից Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում տեղաշարժը կսահմանափակվի 22:00-ից 05:00-ն: Սահմանափակումը վերաբերում է ինչպես հետիոտներին, այնպես էլ տրանսպորտային միջոցներին: Այդ պատճառով Վրաստանի երկաթուղին փոխում է գնացքների երթևեկության ժամանակացույցը: Իսկ նրանք, ովքեր արդեն գնացքի տոմսեր են ձեռք բերել և չեն կարողանում երթևեկել ըստ նոր ժամանակացույցի, կարող են վերադարձնել տոմսերը: Վրաստանի երկաթուղին կապահովի ամբողջ գումարի վերադարձը»,- ասված է Վրաստանի երկաթուղու հայտարարության մեջ:

Բացի այդ, Վրաստանի երկաթուղին նոյեմբերի 9-ից կհրապարակի հիմնական և մերձքաղաքային գնացքների երթևեկության ժամանակացույցը:

 

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, երկուշաբթի օրվանից, նոյեմբերի 9-ից խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամը 22:00-ից մինչև 05:00-ն կսահմանափակվի տեղաշարժը: