Վրաստանի խոշոր քաղաքներում հնարավոր է, Զատկի օրերին փակվեն գերեզմանոցները
Վրաստանի խոշոր քաղաքներում հնարավոր է, Զատկի օրերին փակվեն գերեզմանոցները

Հնարավոր է, ստիպված լինենք և հատկապես խոշոր քաղաքներում որոշ ժամանակով փակենք գերեզմանները,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Գախարիայի խոսքով, նշված հարցի առնչությամբ որոշումը կկայացնենք առաջիկա երկու օրվա ընթացքում:

«Բոլոր տիպի սահմանափակումները, որոնք գործում են, վերաբերում են բոլորին, ինչ վերաբերում է կրոնական միջոցառումներին և մեր ավանդույթներին, գերեզմաններ այցելելուն, մենք լուրջ կերպով քննարկում ենք խոշոր քաղաքներում գերեզմանոցները փակելու հարցը: Դա կախված է վարակի տարածման այն դինամիկայից, որը կլինի: Գիտակցում եմ, որ դա պարզ որոշում չէ, սակայն այն հնարավոր է:

Ինչպես տեղյակ եք, գերեզմանոցները հասարակական սեփականություն են և ստիպված ենք որոշակի ժամանակահատվածով գործարկել սահմանափակումներ: Ցավալի փաստ է, սակայն պետք է գիտակցենք, որ մենք այժմ պայքարի մեջ ենք: Կան դեպքեր, երբ զիջման գնալը շատ ծանր է և ռիսկեր պարունակող»,- նշել է Գախարիան: