Վրաստանի խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին օկուպացիոն գիծը հատելու ժամանակ զոհվածների և Դաթա Վանիշվիլիի հիշատակը
Վրաստանի խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգեցին օկուպացիոն գիծը հատելու ժամանակ զոհվածների և Դաթա Վանիշվիլիի հիշատակը

Վրաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ապրիլի 7-ին Էնգուրի գետով Վրաստանի օկուպացիայի գիծը հատելիս զոհված մարդկանց հիշատակը:

Ինչպես նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկ րոպե լռությամբ հարգել են նաև Դաթա Վանաշվիլիի հիշատակը:

«Խնդրում եմ, մեկ րոպե լռությամբ հարգեք ապրիլի 7-ին Էնգուրի գետով Վրաստանի օկուպացիայի գիծը հատելիս զոհված Թամունա Ցատավայի, Թամազ Բասլանձեի, Մաղվալա Գամիսոնիայի և Էլգուջա Գվալիայի, ինչպես նաև Դաթա Վանիշվիլիի հիշատակը», – ասաց նախագահը:

Միևնույն ժամանակ, ի հիշատակ օկուպացված Աբխազիայի տարածքում բնակվող ողբերգաբար զոհված Վրաստանի քաղաքացիների, 2021 թվականի ապրիլի 10-ը Վրաստանում սգո օր հռչակվեց: